
Քլինթոնն ակնարկել է 2016 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2016 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում:
Քլինթոնն այդ մասին հայտարարել է երեկ Այովա նահանգում անցկացված Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, որին մասնակցել է 10.000 ակտիվիստ:
Քլինթոնն ուղիղ չի արտահայտվել առաջիկա նախագահական կամպանիային իր մասնակցության մասին` ընդգծելով, որ իրեն նույնպես մտահոգում է նախագահական կամպանիայի հարցը:
2013 թվականին ԱՄՆ պետքարտուղարի լիազորությունները վայր դրած Քլինթոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: