Բաժիններ՝

Ադրբեջանը ներկայումս արտադրում է ավելի քան 900 զինատեսակ. Զաքիր Հասանով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ամփոփել է երկրում անցկացված ADEX-2014 ռազմական ցուցահանդեսի արդյունքները:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական գործարաններում ներկայումս արտադրվում է պաշտպանական արդյունաբերության ավելի քան 900 տեսակ, այդ թվում նաև փամփուշտներ, ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիրներ, ականանետեր, ավիառումբեր, զրահատեխնիկա, դիպուկահար հրացաններ և անօդաչու թռչող սարքեր:

Հասանովն ընդգծել է, որ արտերկրից ռազմական տեխնիկա գնելու հետ մեկտեղ Ադրբեջանը միաժամանակ զարգացնում է նաև տեղական պաշտպանական արդյունաբերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս