ԵՄ-ը հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու գործարկումը
ZN.UA-ի փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ մինչև 2015 թվականի ավարտը հետաձգվել է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի (ազատ առևտրի) գործարկումը: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն Ուկրաինայի համար առևտրային արտոնությունները երկարաձգել է մինչև 2015 թվականի ավարտը:
Նման որոշում է ընդունվել առևտրային հարցերով Կարել դե Գուխտի, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ու Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հանդիպման արդյունքներով:
Եվրահանձնաժողովը համաձայնագրի գործարկման հետաձգումը պայմանավորել է Ռուսաստանի հետ հավելյալ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերացնի նրա բոլոր մտահոգությունները, ինչպես նաև աջակցի Ուկրաինայի խաղաղության գործընթացին: