 
                        Պուտինի մոտ ոչինչ չի ստացվի. Բժեզինսկի
 
                                    Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ամերիկացի աշխահառչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային. «Մենք պետք է զենքով աջակցենք Ուկրաինային, և դա անենք, ոչ թե Ռուսաստանի վրա հարձակվելու, այլ՝ ինքնապաշտպանության համար»:
Բժեզինսկին կարծում է, որ եթե Ուկրաինան պաշտպանվի արդյունավետորեն, ապա ռուսական կողմի համար կաճի ռազմական միջամտության արժեքը: Քաղաքագետը համոզված է, որ այդ դեպքում Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը հարկադրված կլինի վերանայելու իր ռազմավարությունը:
Բժեզինսկին հնացած է համարում Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը. «Նրա մոտ ոչինչ չի ստացվի: Սակայն եթե նա հետագայում նույնպես փորձի ուժով ստեղծել նոր Խորհրդային միություն, ապա դա կարող է ոչ քիչ մտահոգություններ պատճառել Եվրոպային»:
Ավելի վաղ Բժեզինսկին չէր բացառել, որ Պուտինը տանկային հարվածներ կարող է հասցնել Կիևին, Խարկովին և ուկրաինական մյուս խոշոր քաղաքներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        