 
                        Մեծ Բրիտանիան զենք ու զինամթերք է ուղարկել Իրաք
 
                                    BBC News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան անհատույց Իրաքին հատկացրել է ծանր գնդացիրներ ու դրանց զինամթերք: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության ՊՆ-ը: Զենքի ու զինամթերքի ընդհանուր արժքը կազմում է մոտ 1.6 միլիոն ֆունտ սթեռլինգ, ևս 475.000 ֆունտ արժեցել է փոխադրումը:
Բեռն Իրաք է հասցվելու այսօր: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ գնդացիրներն ու զինամթերքն ուղարկվել են ինչպես պաշտոնական Բաղդադի, այնպես էլ՝ Քրդական ինքնավարության իշխանությունների խնդրանքով:
Նախարարը հավելել է, որ Լոնդոնը պարտավորվել է հետագայում նույնպես զենք մատակարարել Իրաքի բանակին ու Փեշմերգայի ջոկատներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        