
Ռուսաստանը Կիևին ու Բրյուսելին ներկայացրել է իր պահանջները՝ կապված Ասոցացման համաձայնագրի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Կիևին ու Բրյուսելին ներկայացրել է իր պահանջները, որոնք առնչվում են ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի փոփոխություններին:
Ընդ որում, Ռուսաստանը պնդում է դրանց փաթեթային ընդունման շուրջ՝ նախքան խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացումը: Փաստաթուղթը բաղկացած է 60 էջից:
Դրա վերլուծությունը վկայում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ ԵՄ-ն ու Ուկրաինան առևտրի փոխադարձ ազատականացման (այսինքն ներկրման մաքսատուրքերի վերացման կամ զգալի նվազեցման) ոլորտից դուրս բերեն ընդհանուր 11.600 անուն ապրանքից 2376-ը:
Ստացվում է, որ Մոսկվան Կիևին ու Բրյուսելին առաջարկում է նրանց ազատ առևտրից հանել ապրանքների ավելի քան 20 տոկոսը: Այդ ապրանքների ցուցակը զբաղեցնում է 60 էջանոց փաստաթղթի 45 էջը: