
Պորոշենկոն ստորագրել է «Պատժամիջոցների մասին» օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր ստորագրել է «Պատժամիջոցների մասին» օրենքը: Այս մասին նշված է խորհրդարանի պաշտոնական պորտալում:
Գերագույն ռադան տվյալ օրենքն ընդունել է օգոստոսի 14-ին: Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն ընդունված օրենքը ստորագրել է օգոստոսի 26-ին և հաստատման համար ուղարկել է պետության ղեկավարին:
Օրենքի տեքստի համաձայն, կոնկրետ օտարազգիների, օտար իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները հաստատվելու են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշմամբ և ներդրվում են նախագահի հրամանով:
Եթե պատժամիջոցներն առնչվում են օտար պետությանը կամ կրում են սեկտորային բնույթ, ապա տվյալ դեպքում անհրաժեշտ է նաև Գերագույն ռադայի հաստատումը, ինչի համար սահմանվել է 48 ժամ: