ԱՄՆ-ն արդիականացնելու է ավելի քան 13 տոննա կշռող հակաբունկերային ռումբերը
Jane’s-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը սեպտեմբերի 8-ին Կոնգրեսին խնդրել է 16.5 միլիոն դոլար հատկացնել GBU-57 MOP հակաբունկերային ռումբերի արդիականացմանը, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մի քանի տոննա: Նախատեսվում է այդ միջոցները վերցնել ռազմական բյուջեի այն մասից, որն առնչվում է Պենտագոնի ռազմական գործողությունները ֆինանսավորելուն:
Չի հաղորդվել, թե այդ ռումբերն ինչպես են կատարելագործվելու, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է: Հակաբունկերային ռումբերը կարդիականացվեն կոնկրետ առաջադրանքների համար, որոնց բնույթի մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ GBU-57 ռումբերն արդեն իսկ անցել են արդիականացման փուլ, որի ընթացքում ծախսվել է 82 միլիոն դոլար:
GBU-57 MOP-ը կշռում է 13.6 տոննա, այն ԱՄՆ զինված ուժերի տրամադրության տակ է հայտնվել 2011 թվականի նոյեմբերին: Պայթելուց առաջ նրա մարտական մասը (մոտ 2.5 տոննա) ունակ է բետոնի մեջ ներթափացնել 60.9 մետր: