Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա ժամեր անց. ԱՄՆ պետդեպարտամենտ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա լոնդոնյան ժամանակով ժամը 17.30-ին:
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը ներկա է գտնվելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման վայրի մասին դեռ ոչինչ չի հաղորդվել: Սրանից առաջ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության մասին բարձրաձայնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունն էլ իր հերթին միայն հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: