
Դիլիջանցին հիվանդության պատճառով կրակել է իր բերանի մեջ

tesankyun.am-ը գրում է. Սեպտեմբերի 1-ին Դիլիջան քաղաքի 62-ամյա բնակիչը իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է իր բերանի մեջ:
Նրա տեղափոխել են հիվանդանոց, ուր մահացել է: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ ինքնասպանության պատճառը եղել է տղամարդու գլխի անոթների հիվանդությունը:
Այդ հիվանդության սրացման ժամանակ նա ունեցել է հիշողության կորուստ,անկանխատեսելի վարք: Տղամարդը բնակվել է կնոջ հետ, նրանք ապրել են Ռուսաստանում, Ուկրաինայում, վերադարձել Դիլիջանի իրենց տուն: Նրանց զավակները՝ տղա եւ աղջիկ բնակվում են Աբխազիայում: