Բաժիններ՝

Նաիրա Զոհրաբյան. Մենք եւ Արտեմ Ասատրյանը կհանդիպենք դատարանում. ԳԱԼԱ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով համարվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի «կնքահայրը», կարծում է, որ նոր օրենքը սահմանադրական է: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նախարարը, անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական խմբակցություններից երկուսի` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մտադրությանը՝ դիմելու ՍԴ, ասաց հետեւյալը. «Դա իրենց իրավունքն է»:

ԳԱԼԱ –ն Ա. Ասատրյանից հետաքրքրվել է, թե չունե՞ն արդյոք մտավախություն, որ Սահմանադրական դատարանը հերթական անգամ օրենքում առկա որոշ դրույթներ հակասահմանադրական կճանաչի, ինչպես եղավ նախորդ կառավարության մշակած օրենքի դեպքում: Այս առնչությամբ Ա. Ասատրյանը հայտարարել է, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բոլոր շտկումներն արել է, եւ որեւէ խնդիր ինքը չի տեսնում: «Կարծում եմ ոչ, որովհետեւ այն բոլոր դիրքորոշումները, որ արվել էին ՍԴ-ի կողմից, հաշվի են առնվել օրենսդրական նախաձեռնությունում, որը ԱԺ-ի կողմից քննարկվեց եւ ընդունվեց»,- ասել է նա:

Նշենք, որ նոր օրենքը ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները պատրաստվում են վիճարկել ՍԴ-ում: Այս մասին քաղաքական երկու ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին անցնող շաբաթ ԱԺ-ում համատեղ հանդիպման եւ քննարկումներից հետո: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վերահաստատել է ՀՅԴ-ԲՀԿ ՍԴ դիմելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:

Ինչ վերաբերում է Արտեմ Ասատրյանի այն պնդմանը, թե նոր օրենքում կատարվել են բոլոր շտկումները եւ խնդիրներ չկան, ապա Ն. Զոհրաբյանը նշեց. «Մենք էլ վստահ ենք, որ կա, եւ կարծում եմ ՍԴ-ն այն հարթակն է, որտեղ մենք եւ Արտեմ Ասատրյանը կհանդիպենք եւ յուրաքանչյուրս կներկայացնենք մեր արգումենտները»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս