
Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզը դիպուկահարներից կպաշտպանվի վարդագույն պատով. NEWS.am

Վերակառուցումից հետո այսօր` օգոստոսի 31-ին, բացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզը: Տավուշի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա գտնվող մանկապարտեզի խաղահրապարակում կառուցվել է երեք մետր բարձրությամբ, 20 սմ. լայնությամբ, 200 մ. երկարությամբ պաշտպանական պատ, որն առաջինն է ոչ միայն Տավուշում, այլեւ ամբողջ Հայաստանում:
«Գունազարդ պատը ոչ միայն կպաշտպանի մեր երեխաներին, այլեւ իր պայծառությամբ անտեսանելի կդարձնի պատերազմը մեր երեխաների համար»,- բացման արարողությանը հուզմունքով ասաց մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանուչարյանը: 1 380 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղում մանկապարտեզ է հաճախում 26 երեխա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: