Բաժիններ՝

Ինչ անել, եթե ձեր հեռախոսը թրջվել է

Facte.ru կայքը գրում է, որ շատերի հետ են պատահել դեպքեր, երբ հեռախոսն ընկել է ջրի մեջ ու թրջվել: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդներ նման դեպքերի համար:
1. Առաջին հերթին անհրաժեշտ է հեռախոսից հանել մարտկոցը:
2. Անհրաժեշտ է հեռացնել SIM քարտը, հիշողության քարտը:
3. Հեռախոսն անհրաժեշտ է մաքրել չոր շորով՝ մաքրելով այնքան ջուր, որքան հնարավոր է: Այս ընթացքում պետք է հնարավորինս խուսափել բջջային հեռախոսը թափահարելուց:
4. Հեռախոսը մաքրելու համար կարող եք օգտագործել նաև փոշեծծիչը. այն օգնում է դուրս հանել խոնավությունը: Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել ֆեն. այն խոնավությունը տեղափոխում է ոչ տեսանելի մասեր՝ դժվարացնելով հեռախոսի չորանալը:
5. Կարելի է նաև հեռախոսը մի քանի օր թողնել բրնձի մեջ. այն հեշտությամբ է ներծծում խոնավությունը: Հեռախոսը չորացնելուց 1 օր հետո միայն կարելի է միացնել այն և փորձել հասկանալ՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս