
Յացենյուկը կոչ է արել անհապաղ գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ կապված Ուկրաինայի արևելքի դեպքերի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արևմտյան գործընկերներին կոչ է արել շուտափույթ գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ կապված Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի էական մեծացման հետ:
Յացենյուկն ընդգծել է, որ Ռուսաստանն էականորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում: Յացենյուկը կարծում է, որ համապատասխան արտակարգ ժողովներ պետք է գումարվեն նաև ԵԱՀԿ-ում ու ԵՄ-ում:
Յացենյուկի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակամղված պատերազմ է սկսել Եվրոպայում, ինչի մասին գիտի ողջ աշխարհը և ինչն այլևս անհնար է թաքցնել: Սրանից առաջ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ուկրաինական բանակը պարտություններ է կրում երկրի արևելքում: