Բաժիններ՝

Ադրբեջանը թույլ չի տա, որ երրորդ երկրները վնասեն հարևանների հետ իր հարաբերությունները. Աբդուլաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե օգոստոսի 23-ին Իրանում կործանված իսրայելական արտադրության  Hermes-450 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) արձակվել է Ադրբեջանի տարածքից.

«Դա չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանը թույլ չի տա, որ երրորդ երկրները վնաս հասցնեն հարևանների հետ իր հարաբերություններին: Բաքուն բարիդրացիական հարաբերություններ հաստատելիս առաջնորդվում է տվյալ սկզբունքով»:

Սրանից առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հերքել էր այդ տեղեկությունը՝ դա որակելով որպես սադրանք՝ ուղղված հարևան երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031