Բաժիններ՝

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհիը կշահագործվի նոյեմբերին

tesankyun.am-ը գրում է.  Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը մի քանի օր առաջ դադարեցվել է:

Դրա պատճառը ադրբեջանական գնդակոծությունների վտանգն է; Այս մասին հայտնեց շրջանցիկ ճանապարհի շինարարությունն իրականցնող «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ղեկավար Արծրունի Ղալումյանը:

Նա ասաց,որ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին:

Նախկինում հայտարարվում էր,որ այլընտրանք հանդիսացող, սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ համարվող ճանապարհը պետք է շահագործման հանձնվի 2014թ. հունիսին:

2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը այդ հատվածում երթեւեկը կկրճատի 1.8 կմ-ով: Նշենք, որ այդ ճանապարհի շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 520 միլիոն դրամ: Այդ ճանապարհին ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանիչ պատ է կառուցվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս