Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արաբկիր այգում այրվել է 150 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մասիսի ԲԿ-ի մոտակայքում` 100 քմ, Ազատավան գյուղում` 300 քմ, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` 4000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 4 շենքի դիմաց` 150 քմ, Ալափարս – Սոլակ միջհամայնքային ավտոճանապարհի մոտակայքում` 300 քմ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի սկզբնամասում `900 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս