Համաշխարհային օվկիանոսում սնդիկի մակարդակն աճել է երեք անգամ

Համաշխարհային օվկիանոսում վերջին տարիներին սնդիկի մակարդակը երեք անգամ ավելացել է. ընդ որում` այն ոչ թե օվկիանոսի խորքում է, այլ մակերեւույթին, գրում է The Guardian-ը` վկայակոչելով Nature ամսագրում մասնագետների հրապարակած հոդվածը:

Սնդիկի քանակի ավելացումը գիտնականներն առաջին հերթին կապում են մարդու կենսագործունեության հետ. մասնավորապես վնասակար նյութերը ջուրն են լցվում հանքերից, ածուխ օգտագործող էլեկտրակայաններից, արդյունաբերական այլ ձեռնարկություններից: Գիտնականները նշել են, որ սնդիկը բավականին արագ է տարածվում եւ կարող է վնասակար ազդեցություն ունենալ անգամ երկրագնդի` արդյունաբերական տարծքներից հեռու ընկած վայրերում: Ընդ որում` այն վնասակար ազդեցություն կարող է ունենալ ինչպես ջրային կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սնդիկի պարունակությունն ավելի բարձր է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսում: Գիտնականներն այն կարծիքին են, որ ժամանակի ընթացքում սնդիկը կիջնի ջրի հատակը, սակայն դրա համար տասնամյակներ կպահանջվեն: Նշվում է, որ մարդկային գործունեության բացասական ազդեցությունն առավել նկատելի է օվկիանոսի բեւեռային հատվածներում, քան հասարակածային մասում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031