Բաժիններ՝

Միջազգային ավիաընկերությունները կասեցնում են իրենց թռիչքները դեպի Իսրայել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան 24 ժամով դադարեցրել է դեպի Իսրայել բոլոր չվերթները, ինչը կապված է այնտեղ տիրող անհանգիստ վիճակի հետ: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը:

Սրանից առաջ էլ դեպի Իսրայել իրենց թռիչքները դադարեցրել էին ամերիկյան Delta, US Airways և United Airlines, ֆրանսիական Air France, ավստրիական Austrian Airlines, շվեյցարական Swiss Airlines, գերմանական Lufthansa ընկերությունները (նրանք թռիչքները դադարեցրել են 36 ժամով):

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ պաղեստինյան հրթիռն ընկել է Իսրայելի Յեհուդ քաղաքի բնակելի տան վրա: Այդ քաղաքը գտնվում է Թել Ավիվի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, որը համարվում է երկրի օդային դարպասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031