Բաժիններ՝

Ուկրաինան պահանջում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել

Ուկրաինան միջազգային դատական ատյաններ հայտ կներկայացնի` Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը, այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսի հետ հանդիպման ժամանակ:

«Ես համոզված եմ, որ ահաբեկիչների նկատմամբ դատավարություն անպայման պետք է լինի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կործանված Malaysia Air-ին պատկանող Boeing-ում 192 հոլանդացի է գտնվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս