Բաժիններ՝

Ռուսաստանը չի կրճատել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը չի կրճատել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին պահում է 10.000-12.000 զինծառայող: Կիրբին նույնպես հաստատել է այդ թվերը` ընդգծելով, որ լուրջ փոփոխություններ չեն գրանցվել: Կիրբին նկատել է, որ այդ ստորաբաժանումները կանգնած են սահմանին շատ մոտ և դրանով իսկ նպաստում են լարվածության էսկալացիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031