Բաժիններ՝

Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալների հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երեկ Ադրբեջանի ՊՆ-ում հանդիպել է գեներալներին: Հանդիպումը նվիրված է եղել ձմեռային ուսումնական ժամանակաշրջանի արդյունքներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները և պատասխանատու այլ անձինք:

Զաքիր Հասանովը ներկայացրել է ծավալուն զեկույց` նվիրված առաջնագծի ամրապնդման ոլորտում կատարված աշխատանքներին, զորամասերը ժամանակակից զրահատեխնիկայով կոմպլեկտավորելուն, զինծառայողների մարտական,  բարոյա-հոգեբանական պատրաստության մակարդակը բարձրացնելուն, կարգապահության խստացմանը և այլ ոլորտների:

Հանդիպման ժամանակ գեներալները նույնպես զեկույցներ են ներկայացրել իրենց գործունեության ոլորտների նկատմամբ և ստացել են համապատասխան ցուցումներ: Միջոցառմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնականի ծառայության` պաշտպանության հարցերով գլխավոր խորհրդական, գեներալ մայոր Ռահման Գուլիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս