
Ջոզեֆ Բայդենը մալայզիական օդանավի կործանման համար մեղադրել է Ուկրաինայի արևելքի զինյալներին

УНН-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ ամերիկացիներն ունեն ապացույցներ, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում մալայզիական օդանավը կործանվել է զինյալների վերահսկած տարածքից արձակած հրթիռով:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են հուլիսի 18-ին անցկացված ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստի արդյունքները: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Բայդենին` ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հետևողականորեն աջակցելու համար: Նրանք պայմանավորվել են հետագայում նույնպես համակարգել ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը:
Հուլիսի 17-ին Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ, որից 283-ը` ուղևոր, իսկ 15-ը` անձնակազմ: