Բաժիններ՝

Մանրամասներ՝ Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ տեղի ունեցած սպանությունից. armlur.am

Ինչպես հայտնել էինք, երեկ ժամը 11:30-ին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:

34-ամյա Ավգուստի Աթոյանը բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:

Armlur.am-ի հետ զրույցում Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը հայտնեց, որ Ֆիրդուս Մուրադյանը հնեաբան էր, ով Ավգուստի Աթոյանի կազմակերպության պատվերով իր աշխատանքային խմբի հետ միասին մոտ երկու ամիս հետազոտական աշխատանքներ էր իրականացնում Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում:

Համայնքապետը հայտնեց, որ եկեղեցու քահանան էր իրականացրել պայմանագրային գործարքները, և հայտնեց, որ ինքը հստակ չգիտի` վճարովի են եղել, թե ոչ:

«Աշխատանքների կատարման ժամանակ այդ տղան եկել է այնտեղ, վիճաբանություն է տեղի ունեցել, ու արդյունքում սպանվել է: Նրանցից ոչ ոք մեր համայնքի անդամ չեն, Երևանի բնակիչներ են»,- ասաց Ռուբենյանը` հավելելով, որ առայժմ սպանության պատճառի միակ վարկածը հնեաբանական աշխատանքների շուրջ առաջացած վեճն է եղել: Ի դեպ,

Ակունքի համայնքապետը տեղեկացրեց, որ Ավգուստի Աթոյանը ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային արժեքների պահպանության բաժնի աշխատակից է:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031