
Մարիո Գյոտցեն ռեկորդ է սահմանել վերջին կես դարվա համար

Հոլանդական Opta պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենի Բավարիայի ու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն դարձել է վերջին 48 տարում Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Գյոտցեն Արգենտինայի դեմ երեկվա եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակ (1:0): Եզրափակչի օրը Գյոտցեի տարիքը կազմել է 22 տարի և 39 օր:
Նրա հայրենակից Վոլֆգանգ Վեբերը 1966 թվականին 22 տարեկան և 33 օրական էր, երբ ԳՖՀ-ի հավաքականը եզրափակիչ հանդիպման ժամանակ զիջեց տանտերերին՝ Անգլիայի հավաքականին (2:4), իսկ Վեբերն աչքի ընկավ խփած գոլով: