
Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլս-կրտսերի թեկնածությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա Միլսը տվյալ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին:
Ներկա դրությամբ Միլսը զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ սկսած 2012 թվականից: Ռիչարդ Միլսն ԱՄՆ պետդեպարտամենտում աշխատում է 1988 թվականից:
Ավելի ուշ նա աշխատել է Խորհրդային Միության հարցերով բաժնում, ապա նաև՝ նորանկախ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով զբաղվող բաժնում: Օտար լեզուներից Միլսը տիրապետում է ֆրանսերենին ու ռուսերենին: