Օջալանը կոչ է արել գումարել քրդական ազգային կոնգրես
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդիպել է Դիարբեքիրից ընտրված անկախ պատգամավոր Լեյլա Զանայի ու «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահի տեղակալ Սըրրը Սուրեյա Օնդերի հետ:
Հանդիպման ժամանակ կարևորել է քրդական ազգային կոնգրեսի գումարը և ազգային միասնության ամրապնդումը՝ կապված տարածաշրջանում կատարվող դեպքերի հետ:
Հիշեցնելով, որ Իրաքի ու Սիրիայի քրդերը ենթարկվել են նույն ուժի («Իսլամական պետություն» խմբավորման) հարձակմանը՝ Օջալանն իր ողջույններն է հղել նույն ուժի հարձակման տակ ընկած մյուս ժողովուրդներին՝ թուրքմեններին, եզդիներին, արաբներին, ասորիներին: