Բաժիններ՝

Մեդվեդևը Հովիկ Աբրահամյանի հետ Սոչիում կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Սոչիում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են առևտրա-տնտեսական, ներդրումային, արդյունաբերական, էներգետիկ, ենթակառուցվածքային, հումանիտար և մշակութային ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող այժմեական հարցեր:

Բացի այդ, պլանավորված է քննարկել Եվրասիական տնտեսական ինտեգրմանը Հայաստանի մասնակցության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031