Կրծողների դեմ պայքար՝ նախագահականում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից նաեւ միջոցներ են հատկացվել` 330 հազար դրամ` միայն երկրորդ եռամսյակի համար:

Իսկ կրծողների դեմ պայքարի գործը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, վերապահվել է «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ին: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովում եւս ամեն ամիս կրծողների դեմ պայքար է տարվում. այստեղ էլ տարեկան պետական բյուջեից ծախսվում է 840 հազար դրամ կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար:

Ու քանի որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարության շենքում անգամ կոսմետիկ հարդարանք չէր արել իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում, բակում էլ նույնիսկ մի թուփ չէր տնկել, ուստի դժվար է ասել հատկացում եղե՞լ է կենդանական ոլորտի սպասարկման համար, թե՞ ոչ:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս