Բաժիններ՝

Ռուսաստանյան ավտոշուկայի տխուր ռեկորդը

Ռուսաստանյն ավտոշուկան տխուր ռեկորդ է սահմանել վաճառքների անկման առումով։  2014թ. հունիսին կորուստը կազմել է 17.3%։ Նման լուրջ անկում ոչ ոք չէր սպասում, չնայած որ մայիսին անկումը կազմել էր 12%։ Այս ցուցանիշներից հետո ավտոմոբիլային ընկերությունների ղեկավարները կորցրել են լավատեսությունը։ Իսկ շատերը վստահ են, որ վատագույն ժամանակները դեռ առջևում են։

«Ավտոմոբիլային շուկան շարունակում է անկումը մեծ արագությամբ։ 2013 թվականի համեմատ՝ վաճառքի ծավալները հունիսին կրճատվել են 17.3%-ով։ Արդյունքում՝ 2-րդ եռամսյակում անկման ցուցանիշը կազմել է 12.4%։ Ավտոարտադրողների կոմիտեի մասնակից ընկերությունների կարծիքով՝ ռուկայի թուլացումը դեռ չի ավարտվել։ Տարվա երկրորդ եռամսյակում վաճառքի ցուցանիշը կլինի մոտ 1.2 միլիոն միավոր, որը համարժեք է 16%-անոց անկման», – ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի Ավտոարտադրողների կոմիտեի նախագահ Յորգ Շրայբերգը։

Հունիսին բացասական դինամիկա են ցույց տվել գրեթե բոլոր խոշոր ընկերությունները։ Բացառություն է միայն Nissan-ը, որին հաջողվել է ընթացիկ իրավիճակում վաճառքի ծավալները մեծացնել 33%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս