Գագիկ Մակարյան. «Հնարավոր է, որ մյուս տարի նույնպես էլեկտրաէներգիան թանկանա»
Հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին կայացածնիստի ժամանակ ընդունվեց էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման որոշումը, ըստ որի՝ 1 կՎտ/ժէլեկտրաէներգիանօգոստոսի 1-իցկթանկանա 10%-ովկամ 3,85 դրամով։ Նույն օրը ՀԾԿՀ շենքի դիմաց մեկնարկել էր «Դեմենքէլեկտրաէներգիայիթանկացմանը» ֆեյսբուքյանքաղաքացիականնախաձեռնության բողոքի ակցիան: Քաղաքացիները պահանջում էին հետաձգել նիստը և հանրային լայն քննարկում անել, քանի որ չէին պատրաստվում հանդուրժել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Սակայն քաղաքացիների բողոքը սպասված արդյունք չտվեց:
Բացի սպառողների շահերից, մտահոգություններ կան, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է բացասաբար ազդել տնտեսության և մասնավորապես՝ արդյունաբերության վրա։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում 168.am-ը փորձեց պարզել՝ արդյոք ավելորդ չէ՞ այս դժգոհությունը, քանի որ շատերը մանր և միջին բիզնեսում գազ են օգտագործում:
– Ոչ, ավելորդ չէ դժգոհությունը: Խոշոր գործարաններում, օրինակ՝ հանքարդյունաբերությունում, այլ գործարաններ կարող են իրենց շահույթի հաշվին (դա փոխատուցել – Բ.Ա.), կամ իրենց ապրանքները քանի որ թանկ են վաճառվում դրսում, իրենց համար գազի կամ հոսանքի թանկացումը կարող է նկատելի չլինել: Բայց փոքր ձեռնարկությունների համար դա էական է, իսկ նման փոքր ձեռնարկությունները Հայաստանում շատ են. հացի, լավաշի, հրուշակեղենի և այլ արտադրությունները բավականին տարածված են: Բացի այդ, հոսանքի թանկացմանը պետք է նայեք ոչ թե որպես այսօրվա թանկացում, որը մոտավորապես 3,83 դրամ է, այլ նաև հաշվի առնեք անցյալ տարվա թանկացումն 8 դրամով: Մեկ տարվա ընթացքում, փաստորեն, մոտ 12 դրամ, և դուք հաշվի առեք, որ Հայաստանում դեռևս մի շարք արտադրություններ կան, որոնք չեն գազիֆիկացվել, կամ պարզապես էլեկտրական էներգիան էկոլոգիական առումով և անվտանգության առումով ավելի նպատակահարմար է օգտագործել: Էլեկտրական վառարաններ շատ են օգտագործում: Դեռ խորհրդային ժամանակներում մարդիկ ձեռքի շնորհք ունեին՝ իրենք էին այդ վառարանները պատրաստում: Օրինակ, բազմաթիվ հացի փռեր կան կամ թխվածքներ թխողներ, որոնք դեռ էլեկտրական հոսանքով են աշխատում, որովհետև էկոլոգիապես մաքուր է, օդափոխիչի խնդիր առանձնապես չկա: Շենքերի նկուղներում չի կարելի գազ օգտագործել, իսկ եթե առաջին հարկերում գազ պետք լինի, ուրեմն պետք է ծխնելույզը շենքի տանիքից բարձր տեղադրվի: Այսինքն, սրանք խնդիրներ են, որոնք ոչ բոլոր արտադրողները կամ փոքր ձեռնարկությունները կարող են հաղթահարել: Դրա համար այդ ոլորտի ընկերություններն օգտագործում են էլեկտրական հոսանք: Երկրորդ խնդիրը՝ էլեկտրական հոսանքը մարդիկ օգտագործում են իրենց ամենօրյա կեցության համար, լուսավորության՝ մարդիկ կան, որ ուզում են բնակարանի լույսերը վառեն՝ ճոխ լինի, գեղեցիկ լինի, հեռուստացույց է, համակարգիչ է կամ ինչ-որ կենցաղային աշխատանքների մեջ՝ հագուստ լվանալ, արդուկել: Հիմա եթե նայեք մեկ տարվա կտրվածքով թանկացման թվին, գազի թանկացումն իր հերթին՝ պարզունակ ծախսերով ապրող ընտանիքում մոտ 50 դոլարի գազի թանկացումը եղավ՝ միջին հաշվով, գումարած հոսանքը, գումարած այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքների թանկացումով, տեսախցիկների, տուգանքների…Ստացվում է՝ ընտանիքից մեկ աշխատավարձ գնում է նման ծախսերի վրա:
– Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է արդարացված էլեկտրաէներգիայի թանկացումը:
– Արդարացված կլիներ մարդկանց համար այն դեպքում, եթե դա ունենար բազմակողմանի հիմնավորում, երբ հիմնավորումները թերի են, խնդիրը բազմակողմանի վերլուծված չէ և թափանցիկ չէ, հարուցում է կասկածանք և մտահոգություններ, որ ինչ-որ բան այնպես տեղի չի ունենում: Այդ դեպքում կարող ենք ասել, որ արդարացված չէ: Ես ուրախ կլինեի, որ խմբեր ստեղծվեին, ինչ-որ մի ժամանակ ուսումնասիրեին, վերլուծեին անկողմնակալ էքսպերտների մասնակցությամբ, մասնագետների, հարկային մարմինների հետ նայեին նրանց էֆեկտիվությունը, նրանց շահույթը: Այդ կազմակերպությունը սեփականաշնորհել է. ի՞նչ պարտավորություններ է ստանձնել պետության առաջ. կատարե՞լ է դրանք, թե՞ չի կատարել: Մարդիկ դժգոհում են ոչ թե այն պատճառով, որ ծախսերի առումով արդարացված է թե ոչ, այլ նաև կա խնդրի բարոյական կողմը: Իսկ խնդրի բարոյական կողմն այն է, որ էլեկտրական ցանցերը մատը մատին առանձնապես չեն տալիս, ասում են՝ մեզ մոտ հսկայական կորուստներ, վնասներ, խափանումներ կան: Եթե կանխարգելիչ սարքավորումներ, էլեկտրոնային կառավարման համակարգեր լինեին, որոնք ժամանակին կարող էին խնդիրը կանխարգելել. դրանք չեն արվել, և եթե դուք ուշադրություն դարձնեք՝ 1998 թվականներից տեղադրված լարերն ու համակարգն է գործում: Այսինքն՝ 20 տարվա ընթացքում էական ներդրումներ չի կատարել էլեկտրացանցը՝ մինչև հիմա շահութաբերություն ունենալով, միայն հիմա սկսեց վնասի մասին խոսել: Նշանակում է՝ համակարգը միայն մաշել է ամեն ինչը: Փողերը եկել են, գնացել են, բայց ոչինչ չի արվել: Էլեկտրական լարերը նույն բնակիչների անցկացրած լարերն են, էլեկտրական սյուները հին սյուներն են՝ կիսափտած, թեքված: Շենքերում և բակերում, շատ գործարաններում հին տրանսֆորմատորներն են գործում, որոնց հզորությունն արդեն չի բավարարում: Դրանք հին մոդելի տրանսֆորմատորներ են, որոնք տաքանում են, և կորուստները շատ են: Համակարգը ոչ արդյունավետ համակարգ է: Պետությունը երբ էլեկտրացանցին տվել է այդ լիազորությունը, նրանք պարտավոր էին բիզնես պլանի շրջանակում կատարել ներդրումներ և արդյունավետության բարձրացում իրականացնել:
– Կոնկրետ ո՞ր արտադրատեսակները կթանկանան:
– Էներգատար արտադրատեսակները. նույն հացի վրա կարող է անդրադառնալ, եթե նույնիսկ հացի թանկացումը նկատելի չէ կամ քիչ է՝ ուղղակի արտադրողներն են իրենց զսպված պահում, բայց ոչ թե դա իրականում այդպես է: Թխվածքները, հրուշակեղենը, տարբեր մետաղամշակման արտադրությունները, որոնք ձուլարանների և մետաղների հետ կապ ունեն, էլեկտրական եռակցումով արտադրությունները: Այնուհետև պահածոների ոլորտում, որտեղ՝ նայած ինչպիսի արտադրություն է, հոսանքն օգտագործվում է: Բացի այդ, հաշվի առեք մի խնդիր էլ՝ եթե մարդիկ գազին, հոսանքին ավելորդ գումար են տալիս իրենց գրպանից, իրենց գնողունակությունն ընկնում է: Գնողունակության ընկնելն ընդհանրապես կնվազեցնի շուկայում գնողունակությունը: Այսինքն՝ մարդկանց ձեռքի փողը պակասում է՝ իրենք ավելի քիչ գնումներ կանեն: Սրանք կարող են ընդհանուր տնտեսության վրա էլ երևալ. անպայման նկատելի կլինի, դա կարող է երևալ կես տարի հետո, մեկ տարի հետո:
– Հնարավո՞ր է, որ մյուս տարի նույնպես որոշեն թանկացնել էլեկտրաէներգիան:
– Իհա՛րկե լիարժեքորեն, որովհետև էներգակիրները թանկանում են ընդհանրապես: Երկրորդը՝ նույն «ՀայՌուսգազարդը», ընդամենը մեկ տարով է որոշվել չթանկացնել. մեկ տարին հիմա լրանում է: «ՀայՌուսգազարդը» ձայն չի հանում, բայց կարող է այս տարի հատուկ ձայն չհանի, մյուս տարի հանի: Էլեկտրական ցանցերը՝ մեկ տարի անցավ, նորից թանկացրեց: Այնպես որ, շատ բնական է, շատ հնարավոր է:
Բավական Ափիցարյան