Բաժիններ՝

Prada ապրանքանիշի համասեփականատեր Միուչի Պրադայի բիզես կանոնները

Forbes.ru կայքը ներկայացրել է Prada ապրանքանիշի համասեփականատեր Միուչի Պրադայի բիզես կանոնները:

1. Իհարկե, ես զբաղվում եմ կոմերցիայով: Եթե ես մտածեի միայն ստեղծագործելու մասին, ապա նկարիչ կդառնայի:
2. Որոշ մարդիկ ինձ մեղադրում են, որ իմ աշխատանքները չափազանց բարձր գին ունեն. «Ինչպե՞ս կարող եք հագուստ վաճառել նման գնով»: Շատ հեշտ՝ այն արժանի է նման գնի: Եթե աշխատում ես պրոֆեսիոնալների հետ, նրանց ծառայությունների համար պետք է թանկ վճարես:

3. Ես արվեստով զբաղվում եմ ոչ նրա համար, որ իմ պայուսակներն ավելի լավ վաճառվեն: Ճիշտ հակառակը:
4. Երբ ես ցուցադրություն եմ կազմակերպում, ինձ ոչ ոք չի հրամայում՝ ինչ անել: Սակայն իմ կարիերայի սկզբում ես փորձում էի լսել ուրիշներին, և արդյունքը միշտ ահավոր էր լինում:

5. Ես միշտ ցանկացել եմ տարբերվել մյուսներից և լինել առաջինը:
6. Բոլորին հայտնի է, որ ես մուսա չունեմ: Այն ինձ պետք չէ:
7. Ատում եմ, երբ մարդ որոշում է չկրել որևէ իր, որովհետև այն չի համապատասխանում իր տարիքին:

8. Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են մարդիկ մտածում իմ մասին՝ որպես մարդ, ինչ են մտածում իմ բնավորության մասին: Ես ուզում եմ, որ իմ մասին դատեն միայն իմ աշխատանքով:
9. Ատում եմ իմ մասին խոսելը:

10. Գիտե՞ք՝ ինչ եմ ես սովորել այս ողջ ընթացքում: Ամեն ինչ ինքնուրույն անել:
11. Ես հիմնականում փորձում եմ տղամարդկանց՝ ավելի զգայուն, իսկ կանանց ավելի ուժեղ դարձնել:
12. Երբեմն ես մտածում եմ, որ ինչ-որ մեկը տխուր է, բայց նա իմ իրերից որևէ մեկը կկրի և ավելի լավ կզգա իրեն: Այս իմաստով նորաձևությունը ևս օգնություն է:

13. Որևէ լավ բան անելու միակ ճանապարհը շատ աշխատելն է:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս