
Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ և Բրյուսել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 26-27-ին աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ և Բրյուսել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Ստրասբուրգում Պորոշենկոն ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում՝ ԵԽ-ի անդամ 47 երկրի պատգամավորների առջև:
Պլանավորված է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու ԵԽ-ի ղեկավարության հետ և քննարկելու է այդ կազմակերպության կողմից Ուկրաինայի բարեփոխումների պլանին աջակցելու հարցը: Ուկրաինայի նախագահը հունիսի 27-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը:
Պլանավորված է նաև, որ Պորոշենկոն մասնակցելու է Եվրոպական Խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակներում Պորոշենկոն մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու ԵՄ-ի ինստիտուտների ու անդամ երկրների ղեկավարների հետ: