Բաժիններ՝

Լիտվայի նախագահը Պուտինին միաժամանակ համեմատել է Հիտլերի ու Ստալինի հետ

Գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է միաժամանակ Ադոլֆ Հիտլերի ու Իոսիֆ Ստալինի հետ.

«Պուտինն ազգային հարցն օգտագործում է որպես օտար տարածքներ գրավելու համար հիմք: Հենց այդպես են վարվել Հիտլերն ու Ստալինը: Այդպիսի նմանությունները կատարելապես տեղին են: Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային տիրույթում, այդ թվում նաև Մերձբալթյան երկրներում»:

Գրիբաուսկայտեի խոսքերով՝ Մոսկվան Լիտվային համոզել է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից՝ էժան էներգակիրներ ստանալու դիմաց: Գրիբաուսկայտեն վստահեցրել է, որ նման առաջարկներ ստացել են նաև Լատվիայում ու Էստոնիայում իր գործընկերները.

«Պուտինը կարծում է, որ արևելյան կիսագունդը պաշտպանելն իր առաքելությունն է: Նա մտածում է Եկատերինա Մեծի ժամանակների կատեգորիաներով: Այդպես տարօրինակ ձևով է փոխվել նրա բնույթը»:

Գրիբաուսկայտեն Ռուսաստանի իշխանությունների գործողությունները որակել է որպես ագրեսիվ՝ օրինակ բերելով ոչ վաղ անցյալում Կալինինգրադի մարզում անցկացրած զորավարժությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս