Բաժիններ՝

Պորոշենկոն Մերկելին կոչ է արել անձամբ մասնակցել Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորմանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել անձամբ ներգրավվել Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին իրազեկել է, որ նախորդ օրերին զինյալները Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հրադադարը խախտել են ավելի քան 20 անգամ:

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման համար չափազանց անհրաժեշտ է Անգելա Մերկելի և համաշխարհային մյուս առաջնորդների օգնությունն ու անձնական ներգրավվածությունը:

Մերկելը հաստատել է, որ աջակցում է Պորոշենկոյի խաղաղութան պլանին և պատրաստակամություն է հայտնել առավելագույն կերպ աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի բազմակողմ երկխոսությանը:

Պորոշենկոն ընդգծել է Գերմանիայի հետ համատեղ նախագծերի իրագործման կարևորությունը՝ կապված Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ենակառուցվածքների վերականգնման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30