Պուտինն ու Ալիևը կարևորել են ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների զարգացումը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Գաբալայում մեկնարկել է Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը, որի մասնակիցներին իրենց ուղերձներն են հղել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:
Ալիևն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն մեծ պոտենցիալ՝ զարգացնելու համար առևտրա-տնտեսական ու մշակութային համագործակցությունը:
Ալիևը վստահություն է հայտնել, որ ֆորումը նպաստելու է նոր նպատակների հստակեցմանն ու երկկողմ համագործակցության զարգացմանը՝ կապված մոտ հեռանկարի հետ:
Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ միջտարածաշրջանային կապերը հանդիսանում են Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղադրատարր: Պուտինը կարծում է, որ Գաբալայի ֆորումը լավ հարթակ է՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի շրջանների միջև սերտ փոխգործակցության համար: