Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով այսօր ժամանել է Բաղդադ: Այցի շրջանակներում Քերին հանդիպումներ է ունենալու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և Իրաքի ղեկավարության այլ ներկայացուցիչների ու երկրի քաղաքական առաջնորդների հետ:
Բանակցությունների ժամանակ առաջին հերթին քննարկվելու են Իրաքը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները և սուննի զինյալների դեմ պայքարում Բաղդադին աջակցելու հարցը, որոնք կառավարական զորքերի դեմ պայքարում շարունակում են մեկը մյուսի հետևից գրավել նորանոր բնակավայրեր ու ռազմավարական օբյեկտներ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիի խոսքերով՝ Ջոն Քերին մտադիր իրաքցի առաջնորդներին կոչ անել հնարավորինս արագացնել կառավարության ձևավորման գործընթացը, որը կներկայացնի բոլոր իրաքցիների շահերը: Ջոն Քերին երեկ գտնվել է Կահիրեում: