Բաժիններ՝

«Աստված տա Աֆրիկյանների համար պայքարող երեխեքը հաղթեն». Շուշան Պետրոսյան. ԳԱԼԱ

«Ես ուզում եմ, որ այն երեխեքը, որ Աֆրիկյանի ակումբի տան համար կռիվ են տալիս, Աստված տա հաղթեն, որովհետև դա երևանցու իրավունքն է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այս օրերին Երևանի կենտրոնում ապամոնտաժվում է Աֆրիկյանների ակումբի տունը: Ի՞նչ կարծիքի եք պատմամշակութային ժառանգություն համարվող այս կառույցի մասին:

Ըստ Շուշան Պետրոսյանի՝ ինքն այդ մասին խոսում է արդեն մի քանի տարի:

«Իմ մանկության հիշողությունների մեջ տպավորված են Երևանի համարակալված շենքերը: Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում պահպանվում է հին քաղաքը: Ես հասկանում եմ մեր հիպերմոդեռնի ճարտարապետության ձգտումը, բայց դա երբեք արժեք չի ունենա, եթե մենք կողքին չունենանք մեր փայլուն ու սրբատաշ քարերով այդ ֆանտաստիկ ճարտարապետական նմուշները: Ուղղակի ինձ համար անհասկանալի է դա»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս