Բաժիններ՝

Վարույթ է ընդունվել քրեակատարողական վարչությունում կատարված ստուգումներով արձանագրված խախտումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ, սակայն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն       

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս