Բաժիններ՝

Ուկրաինայի երեք նախկին նախագահները բաց նամակ են հղել Պուտինին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են կոնկրետ գործողություններով ամրագրել Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանը հավանության արժանացնելը:

Նամակում երեք նախագահները աջակցել են Պորոշենկոյի խաղաղության պլանին և դրականորեն են ընդունել, որ Պուտինը նույնպես հավանության է արժանացրել այդ պլանը:

Նախկին նախագահները հույս են հայտնել, որ Պուտինի խոսքերը կամրագրվեն իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ կոնկրետ քայլերով, իսկ Ռուսաստանից ժամանած վարձկանները կօգտվեն միջանցքից՝ երկրի տարածքը լքելու համար:

Ուկրաինայի նախկին նախագահները Ռուսաստանի նախագահին կոչ են արել բաց չթողնել պատմության պայծառ կողմին անցում կատարելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի ժողովուրդը չի ցանկանում Ռուսաստանի ժողովրդի հետ պատերազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30