ԵՄ-ի Խորհուրդն այսօր կարող է դիտարկել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդն այսօր կարող է դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Խոսքը գնում է պատժամիջոցների երրորդ փուլի ներդրման մասին, որոնք կառնչվեն տնտեսության ամբողջական ոլորտներին և ոչ թե առանձին ֆիզիկական անձանց ու նրանց ակտիվներին:
Դա կարող է սահմանափակել դեպի եվրոպական ֆինանսական համակարգ մուտքը կամ էլ կրճատել Ռուսաստանում եվրոպական ներդրումների ծավալը: Եթե ԵՄ-ի Խորհուրդը աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, ապա տվյալ հարցում վերջնական որոշում կընդունվի հունիսի 26-27-ին ԵՄ-ի գագաթաժողովում:
Հունիսի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել էր Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Երեք երկրների առաջնորդները համաձայնվել են, որ եթե Ռուսաստանն անահապաղ կոնկրետ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում իրավաիճակաի կարագավորման ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կապյամանավորվեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու շուրջ: