Բաժիններ՝

11 բան, որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են անում

1.Մականուններ
Եթե Լաուրան, Քեյթն ու Սառան գնան միասին ճաշելու, նրանք միմյանց կդիմեն Լաուրա, Քեյթ ու Սառա անուններով:
Եթե միասին ճաշելու գնան Մայքը, Դեյվը և Ջոնը, նրանք միմյանց կդիմեն «գեր տղա», «հիմար» և «ապուշ» բառերով:

2. Հաշիվ փակելը
Հաշիվը բերելիս՝ Մայքը, Դեյվը և Ջոնը սեղանին կնետեն 20 դոլար, եթե անգամ ընդհանուր հաշիվը կազմում է 32.50 դոլար: Նրանից ոչ ոք մանր գումար չի ունենա և չի մտածի մանրը ստանալու մասին:
Երբ աղջիկներն են ստանում հաշիվը, նրանք սկսում են հաշվել իրենց դրամապանակի պարունակությունը:

3. Գումար
Տղամարդը կվճարի 2 դոլար այն ապրանքի համար, որը նրան անհրաժեշտ է:
Կինը 1 դոլար կվճարի ապրանքի համար, որի արժեքը 2 դոլար է, միայն այն պատճառով, որ այն զեղչված է և ոչ թե՝ հարկավոր է իրեն:

4. Լոգասենյակ
Տղամարդն իր լոգասենյակում 6 իր ունի՝ ատամի խոզանակ, ատամները մաքրելու մածուկ, ածելի, օճառահեղուկ, սրբիչ, օճառ:
Կնոջ լոգասենյակում ընդհանուր առմամբ 337 առարկա կա, որոնց անունները տղամարդիկ կդժվարանան նույնիսկ նշել:

Կարդացեք նաև

5. Փաստարկներ
Ցանկացած փաստարկ ներկայացնելիս կինն ասում է վերջին խոսքը:
Այն ամենին, ինչ ասում է տղամարդը՝ հաջորդում է կնոջ փաստարկը:

6. Ապագա
Կինն անհանգստանում է ապագայի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի ամուսնացել:
Տղամարդը երբեք չի անհանգստանում ապագայի համար, քանի դեռ չի ամուսնացել:

7. Հաջողություն
Հաջողակ է այն տղամարդը, ով կարող է ավելի շատ գումար աշխատել, քան կարող է ծախսել իր կինը:
Հաջողակ է այն կինը, ով կարող է նման տղամարդ գտնել:

8. Ամուսնություն
Կինն ամուսնանում է տղամարդու հետ՝ հույս ունենալով, որ ինքը կփոխի նրան, սակայն դա տեղի չի ունենում:
Տղամարդն ամուսնանում է կնոջ հետ՝ հույս ունենալով, որ նա չի փոխվի, սակայն դա տեղի է ունենում:

9. Հագուստ
Կինը կհագնվի գնումների, ծառերը ջրելու, աղբը թափելու, հեռախոսին պատասխանելու, գիրք կարդալու, էլեկտրոնային նամակ ստանալու ժամանակ:
Տղամարդը կհագնվի հարսանյաց և թաղման արարողությունների գնալիս:

10. Բնական վիճակ
Տղամարդիկ արթնանալիս այնքան գեղեցիկ են, որքան քնելիս:
Կանայք հաճախ են տգեղանում գիշերվա ընթացքում:

11. Երեխաների մասին տեղեկացվածություն
Կինն ամեն ինչ գիտի իր երեխաների մասին: Նա տեղյակ է ատամնաբույժի այցելության, սիրավեպի, լավագույն ընկերների, սիրելի մթերքի, գաղտնի վախերի, հույսերի և երազանքների մասին:

Տղամարդը միայն տեղյակ է այն մասին, որ իր բնակարանում ապրում են մի քանի կարճահասակ մարդիկ:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս