Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունները կշարունակվեն այսօր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունները կշարունակվեն այսօր՝ չնայած դրանց վաղաժամ ավարտվելու մասին տարածված լուրերին: Այս մասին գործակալությանը հայտնել է ամերիկյան պատվիրակությունում նրա աղբյուրը:

Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հինգերորդ փուլն ընթանում է այս շաբաթ, կողմերը փորձում են հասնել իրանական միջուկային ծրագրի համապարփակ կարգավորմանը:

Կողմերը նախապես պարտավորվել են դա անել մինչև հուլիսի 20-ը: Դա կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ինչն էլ վերջ կդնի Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30