Բաժիններ՝

Ջոն Քերին շուտով կայցելի Իրաք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շուտով կայցելի Իրաք, ուր ամսվա սկզբից շարունակվում է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների հարձակումը, որոնք արդեն իսկ գրավել են երկրի մի շարք շրջաններ:

Այս մասին գործակալությանը հայտնել են Կոնգրեսում նրա աղբյուրները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ջոն Քերին հանգստյան օրերին մեկնելու է Մերձավոր Արևելք՝ քննարկելու համար Իրաքում ստեղծված իրավիճակը: Սակայն Օբաման որևէ բան չէր հայտնել Քերիի իրաքյան այցի մասին:

ԱՄՆ-ը ներկայումս մտադիր է Իրաք ուղարկել 275 զինվորականի՝ Բաղդադում իր դեսպանատունը պահպանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30