Բաժիններ՝

Ուկրաինան ռազմական ոլորտում այլևս չի համագործակցի Ռուսաստանի հետ. Յարեմ

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի երեկվա նիստում որոշվել է դադարեցնել ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը: Փորձագետները դրա հետևանքով ուկրաինական կողմի վնասների չափը գնահատում են 600 միլիոն դոլար, իսկ ռուսական կողմինը՝ 2 միլիարդ դոլար:

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը, հենվելով նիստում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացրած պահանջի վրա, հայտարարել է, որ Ուկրաինան ռազմական ոլորտում այլևս չի համագործակցի Ռուսաստանի հետ. «Այսօրվանից սկսած՝ մենք գործնականում դադարեցնում ենք ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի հետ ամեն տիպի համագործակցությունը:

Այսուհետ Ռուսաստանը չի կարող մեզանից գնել հրթիռների համար վառելիքի բաղադրատարրեր, իր ավիակիրների ու ուղղաթիռների համար շարժիչներ, իսկ մենք կմնանք առանց ռուսական պահեստամասերի: Փորձագետներն ասում են, որ մեր պաշտպանությունը չի տուժի: Սակայն ավելի լավ կլիներ, որ մենք չդադարեցնեինք համագործակցությունը և փոխարենը բարձրացնեինք գները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30