Բաժիններ՝

Սիրիական բանակն ազատագրել է Քեսաբը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` սիրիական զորքերն ազատագրել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքը, որը մարտի երկրորդ կեսին գրավվել էր զինված ծայրահեղականների կողմից: Այս մասին հայտարարել է սիրիական ռազմական հրամանատարության ներկայացուցիչը.

«Սիրիական բանակի ու ազգային պաշտպանության ուժերը մտել են Քեսաբ և տեղում վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը: Ահաբեկիչների բանդաները ոչնչացված են: Սակրավորներն ականազերծում են փողոցներն ու շենքերը»:

Նշվում է, որ զինյալները դուրս են մղվել նաև Քեսաբից արևմուտք ընկած Սամրա քաղաքից:

Yerakouyn.com կայքն իր հերթին հայտնել է հետևյալը – Սուրիական զօրքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին կը հաղորդէ shamtimes.net-ը՝ վկայակոչելով սուրիական զինուորական աղբիւրները:

Աղբիւրին համաձայն՝ սուրիական զօրքը իր գերակշռին տակ առած է Քեսապի հրապարակը, այնտեղ բարձրացուցած սուրիական դրօշը եւ հնչեցուցած է յաղթանակի կոչեր:

Քեսապի մէջ ռազմական գործողութիւնները իրականացնող աղբիւրին համաձայն՝ Թուրքիան իր սահմանները փակած է փախչող զինեալներու դէմ, որոնք փորձած են ապաստան գտնել թրքական հողերուն մէջ:

Յիշեցնենք, որ Մարտ 21-էն ի վեր Քեսապ կը գտնուէր զինեալ խմբաւորումներու գերակշռին տակ: Յառաջիկայ ժամերուն կը սպասուի  Քեսապը ազատագրելու լուրի պաշտօնական յայտարարութիւնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս