Ուկրաինան հայտարարում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին
Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, հանդես գալով Կիեւում Ռուսաստանի դեսպանատանը, հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի հետ միջազգային հարաբերությունների խզումը` իրավիճակի սրման պարագայում, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
«Եթե Ռուսաստանը շարունակի դա անել, ապա մենք ստիպված կլինենք խզել, սակայն դիվանագիտական հարաբերությունների խզումը Ռուսաստանի հետ հարաբերությունների ամենավերջին կետն է: Մեզ հարկավոր է գտնել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները»,-նշել է նա:
Նա նաեւ հայտարարել է Ռուսաստանի հետ սահմաններն ամբողջությամբ փակելու մասին հարցը Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում քննարկելու մտադրության մասին: