Իրանը պայմանավորվել է «Վեցյակի» հետ. պատժամիջոցները կվերացվեն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իրանական կողմը պայմանավորվածության է եկել միջազգային միջնորդների հետ` կապված իր միջուկային ծրագրի հետ:

Պայմանավորվածության համաձայն, Իրանը շարունակելու է ուրանի հարստացման գործընթացը, սակայն դրա հետ մեկտեղ Իրանի հետ ցանկացած համաձայնագրի դեպքում պետք է վերացվեն նրա դեմ սահմանված պատժամիջոցները:

Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի հարցի շուրջ համապարփակ համաձայնագրի կնքմանը պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը: Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի սահմանված ժամկետում հասնի այդ համաձայնագրին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30