Բաժիններ՝

25 նախանշան, որոնք վկայում են, որ հաջողության եք հասել

Պրակտիկ հոգեբանների խումբը պատրաստել է փաստերի ցանկ, որը կօգնի հասկանալ, արդյոք հասել եք հաջողության, թե ոչ: Դրանք հետեւյալներն են.

Ձեր հարաբերություններն ընտանիքում ավելի հանգիստ են, քան նախկինում:

Դուք չունեք այնքան գումար, որքան կցանկանայիք, բայց ապրում եք հագեցած կյանքով:

Դուք չեք վախենում դիմել աջակցության կամ օգնության համար:

Դուք մեծ հաճույքով եք տուն վերադառնում:

Դուք մշտապես բարձրացնում եք Ձեր պահանջները:

Դուք ձերբազատվում եք այնպիսի բաներից, որոնք խանգարում են Ձեզ ապրել:

Լինում են պահեր, երբ Ձեզ դուր է գալիս նա, ում տեսնում եք հայելու մեջ:

Դուք հաջողությամբ դիմակայում եք Ձեր ներքին քննադատությանը եւ սովորել եք նախապատվությունը տալ դրական մտքերին:

Դուք ունեք աջակցության շրջանակ, մարդիկ, ովքեր պատրաստ են եւ կարող են ամեն ինչ անել Ձեզ համար:

Դուք հասկացել եք, որ անհաջողություններն ու խոչընդոտներն աճի գործընթացի մի մասն են:

Դուք ունեք բավականին շատ համակիրներ:

Դուք ընդունում եք այն, ինչ չեք կարող փոխել եւ փոխում եք այն, ինչ չեք կարող ընդունել:

Դուք այլեւս չեք բողոքում եւ դրա փոխարեն կենտրոնանում եք գործողությունների վրա:

Դուք չեք մեղադրում ծնողներին եւ նրանց ընդունում եք այնպես, ինչպես կան:

Ձեզ այլեւս չի անհանգստացնում, թե ինչ են մտածում ուրիշները Ձեր մասին:

Դուք երջանիկ եք Ձեր նախկինների (կնոջ կամ ամուսնու) համար, որ նրանք գնում են իրենց ճանապարհով:

Դուք ունակ եք նշել կամ կիսել ուրիշների հաջողությունները:

Դուք կարող եք Ձեր զգացմունքներով կիսվել ուրիշների հետ:

Դուք ունեք հրապուրանք, որին ժամանակ եւ եռանդ եք տրամադրում:

Դուք կարողանում եք ճիշտ ընկալել հաճոյախոսությունները:

Ձեր կյանքում կան իրադարձություններ, որոնց սպասում եք անհամբերությամբ:

Ունեք նպատակներ, որոնց հասել եք:

Դուք կարող եք կարեկցել ուրիշներին:

Դուք կապվածություն եք զգում Ձեր աշխատանքի հետ:

Դուք սիրում եք եւ պատրաստ եք ուրիշներից եւս սեր ընդունել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս