Բաժիններ՝

Ադրբեջանը չի ճանաչում Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի ճանաչում 2014 թվականի հունիսի 8-ին Վրաստանի Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Ադրբեջանի ԱԳՆ-ը վերստին իր ամուր աջակցությունն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ադրբեջանի ԱԳՆ-ը վստահություն է հայտնել, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի կառուցողական ոգով՝ հակամարտության կենսունակ կարգավորմանը հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս